‘Հաստատվել է Հունաստանի տնտեսական աջակցության երկրորդ փաթեթը. երկիրը ստիպված չի լինի դուրս գալ Եվրագոտուց ‘

949

13 ժամ տևած ծանր բանակցությունների արդյունքում Եվրախումբը  կազմել է Հունաստանին հատկացվելիք օգնության ծրագիրը, որի ռազմավարական նպատակը մինչև 2020 թ. երկրի պետական պարտքի նվազեցումն է մինչև ՀՆԱ-ի 120,5% -ը (այսօր այն կազմում է 160%):

«Եվրախումբը Հունաստանի պետական պարտքի արմատական փոփոխությանը հասել է միմիայն մասնավոր սեկտորի մեծ պատրաստակամության շնորհիվ, ինչը երաշխավորում է, որ երկիրը ստիպված չի լինի լքել Եվրագոտին», — ասել է Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Ներկայումս Հունաստանը 230 մլրդ եվրոյի մասնավոր պարտք ունի, որը մոտ ապագայում, մասնավոր ներդրողների ցուցաբերած պատրաստակամության շնորհիվ, կվերափոխվի երկարաժամկետ պարտատոմսի:

Եվրախմբի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել ժամանած Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը նշել է, որ սա «պատմական իրողություն է» և ընդգծել, որ «հույները պետք է քրտնաջան աշխատանք տանեն ծրագիրն իրականացնելու համար»:

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթասի» խորհրդի անդամին 3,5 ժամ հարցաքննել են ‘
Հաջորդ հոդվածը‘Իսկ որքա՞ն է ուզում նախագահականի համար Գալուստի տղեն ‘