‘Հավակնորդների մրցաշարում Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Անանդը’

1101

Մարտի 11-31-ը Ռուսաստանի Խանտի–Մանսիյսկ քաղաքում տեղի կունենա շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշար, որտեղ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը  կլինի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Այսպիսին են մրցաշարի վիճակահանության արդյունքները, որոնք հրապարակված են ՖԻԴԵ-ի կայքում:

Մրցաշարի հաղթողը կարող է ձեռնոց նետել աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենին: Արոնյանից բացի մրցաշարին մասնակցում են 7 գրոսմայստերներ, այդ թվում` Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): 

Նախորդ հոդվածը‘Fitch-ն անփոփոխ է թողել Հայաստանի վարկանիշը` «BB-» կայուն մակարդակում’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» թիմը ՊԵԿ նախագահից պահանջում է ապահովել ՍԴ որոշումների կատարումը’