Հավակնորդների մրցաշար․ Դին Լիրենը հաղթեց Կարուանային եւ բարձրացավ երկրորդ տեղ

325

Մադրիդում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում չինացի Դին Լիրենը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային եւ 6,5 միավորով միանձնյա երկրորդ տեղում է։

Նա 1,5 միավոր հետ է միանձնյա առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուց, որն այս տուրում հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային։

Երրորդ տեղում է 6 միավոր վաստակած ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 11-րդ տուրում ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ։ Կարուանան 5,5 միավորով նահանջեց չորրորդ տեղ։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։

Նախորդ հոդվածըԻնչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածը«Ռոման» բանակցում է Ռոնալդուի հետ եւ մոտ է գործարքի կնքմանը