Հավակնորդների մրցաշար․ Երրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվել է ոչ ոքի

347

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցավ երրորդ տուրը։ Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) միավորը կիսեց Յան-Կշիշտոֆ Դուդայի (Լեհաստան), Դին Լիրենը (Չինաստան)՝ Ռիչարդ Ռապորտի (Հունգարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)՝ Յան Նեպոմնյաշչու  (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա)՝  Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ։

Կարուանան եւ Նեպոմնյաշչին 2-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Նրանցից կեսական միավոր են հետ Դուդան, Ֆիրուջան, Ռապորտն ու Նակամուրան։ Ռաջաբովն ու Դին Լիրենն ունեն 1-ական միավոր։

Մրցաշարը կավարտվի հուլիսի 5-ին։ Կանցկացվի 14 տուր։

Նախորդ հոդվածըՄուրատովի Նոբելյան շքանշանն աճուրդում վաճառվել է 103,5 մլն դոլարով
Հաջորդ հոդվածըԿանադայի ֆինանսների նախարարությունը մտադիր է նոր օրենք ընդունել