Հավակնորդների մրցաշար․ Կարուանան երկրորդ պարտությունը կրեց, Նեպոմնյաշչին 1,5 միավոր առաջ է

301

Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի (4,5) հետ եւ 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նա արդեն 1,5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից, որը երկրորդ պարտությունը կրեց։ Մրցակիցը լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան (4) էր, որը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։

5,5-ական միավոր ունեն նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ չինացի Դին Լիրենը։ 10-րդ տուրում Նակամուրան սպիտակներով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային (4), Դին Լիրենը սեւերով ուժեղ էր հունգարացի Ռիչարդ Ռապորտից (4)։

Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր։

Նախորդ հոդվածըՆիկոլը սկսեց «մյուս կեսը ևս կործանելու» օպերացիան. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» երրորդ առաջարկն է արել «Բավարիային»