Հավակնորդների մրցաշար․ Կարուանան պարտվեց, Նեպոմնյաշչին 1 միավորի առավելությամբ առաջինն է

359

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ եւ 6 միավորով միանձնյա առաջատարն է։ Նա արդեն 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից, որն այս տուրում սեւերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։

4,5 միավոր վաստակած Նակամուրան միանձնյա երրորդ տեղում է։ 4 միավոր ունի եւ չորրորդ տեղում է հունգարացի Ռիչարդ Ռապորտը, որը սպիտակներով առավելության հասավ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի նկատմամբ։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։

Նախորդ հոդվածըԹե ինչու է «հատկապես ՀՀՇ-ական շրջանը» դարձել բոլորի աչքի փուշը
Հաջորդ հոդվածը«Հերտայի» նախագահ է ընտրվել ակումբի երկրպագուն