Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ

300

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 3,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը։

Նրանից կես միավոր է հետ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ։

Լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան սեւերով ոչ ոքի ավարտեց պարտիան Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ Ռապորտի ու Նակամուրայի հետ 2,5-ական միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։

Նախորդ հոդվածըԻլոն Մասքի տրանսգենդեր դուստրը խզում է կապը հոր հետ
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ «Ինտերում»