Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին հաղթեց Ֆիրուջային եւ միանձյա առաջատարն է

337

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան չորրորդ տուրի պարտիաները։ Միակ հաղթանակը տարավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը սպիտակ ֆիգուրներով ուժեղ էր Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայից։ Ռուսաստանցի գրոսմայստերը 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Նրանից կես միավոր է հետ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը չորրորդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։ Միավորը կիսեցին նաեւ հունգարացի Ռիչարդ Ռապորտն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։

Դուդան, Ռապորտն ու Նակամուրան ունեն 2-ական միավոր, Դին Լիրենը, Ռաջաբովն ու Ֆիրուջան՝ 1,5-ական միավոր։

Նախորդ հոդվածըԴեսպանատունը ԱՄՆ «վարձկանների» վերաբերյալ դիմում չի ստացել
Հաջորդ հոդվածըԴեսպանը հերքել է, թե Սիրիան ուկրաինական հացահատիկ է ընդունում