‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը հաղթեց Գելֆանդին’

967

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում  Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Բորիս Գելֆանդին:

Արոնյանը պարտիայի ընթացքում աստիճանաբար ճնշումը մեծացնում էր եւ ի վերջո կարողացավ բավական գեղեցիկ ծուղակի մեջ գցել մրցակցին, որը ընդունեց իր պարտությունը 35-րդ քայլում:

Տուրի կենտրոնական պարտիայում նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի խաղացին:

Գրիշչուկ – Սվիդլեր, Ռաջաբով – Իվանչուկ պարտիաները շարունակվում են, սակայն ամենայն հավանականությամբ, Ռաջաբովը նույնպես հաղթանակ կտանի եւ կհավասարվի Արոնյանին:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Ավելի քան 2մլն իռլանդացիներ ԱՄՆ-ում կմասնակցեն Սուրբ պատրիկի ավանդական քայլերթին’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյան. Պետական կառույցն է ամենաուժեղ կրիմինալն այսօր’