‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը մրցաշարն ավարտեց Ռաջաբովի նկատմամբ հաղթանակով’

1283

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթական նոտայով ավարտեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովին:

Արոնյանը գրեթե հավասար, բայց խճճված այս պարտիայում օգտվեց ցայտնոտում գտնվող Ռաջաբովի կոպիտ սխալներից, եւ չնայած ադրբեջանցին ուներ թագուհի՝ Արոնյանի նավակի եւ փղի դիմաց, սակայն անզոր էր կասեցնել մեր շախմատիստի մատային գրոհը:

Արոնյանը այս մրցաշարում վաստակեց 8 միավոր, եւ գրավեց 3-րդ տեղը՝ անկախ մյուս հանդիպումների արդյունքներից: Չնայած գլխավոր խնդիրը՝ մրցաշարում 1-ին տեղը գրավելու, Արոնյանը չլուծեց, բայց այս մրցաշարը փորձի առումով հաջորդ մրցաշարին ավելի ճիշտ նախապատրաստվելու մեծ դպրոց է: Հաջողություն մաղթենք Արոնյանին եւ համբերությամբ սպասենք աշխարհի չեմպիոնի համար պայքարի հաջորդ ցիկլին:

Իսկ մրցաշարի հաղթողի անունը կիմանանք մի փոքր ուշ. պարտիաները շարունակվում են:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի կարգախոսը հայտնի է ‘
Հաջորդ հոդվածը‘Տարոն, դատարկ փիառը խայտառակում է մարդուն. Մամուլ’