‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը Սվիդլերի հետ ոչ-ոքի խաղաց’

1048

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում առաջինն ավարտվեց Լեւոն Արոնյան – Պյոտր Սվիդլեր պարտիան:

Սկզբնախաղում Արոնյանը մի փոքր առավելություն ուներ, սակայն Սվիդլերը անթերի էր պաշտպանվում եւ 31-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի:

Արոնյանը վաստակեց 3 միավոր, Սվիդլերը՝ 2,5: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները չեն գիտակցում երկրում ծավալված ճգնաժամի խորությունը’