‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանն առաջատարների թվում է’

1228

Մոսկվայում ընթացող աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը բուլղարացի Վեսելին Թոփալովն էր: Սև խաղաքարերով հանդես եկող Արոնյանը հաղթանակ տոնեց 50-րդ քայլին:

Այս հաղթանակից հետո Լևոն Արոնյանն ունի 2 միավոր և հավասարվել է առաջատարներ Սերգեյ Կարյակինին և Վիշվանաթան Անանդին, ովքեր այս տուրում ոչ-ոքի խաղացին Անիշ Գիրիի և Ֆաբիանո Կարուանայի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Հիկարու Նակամուրա-Պյոտր Սվիդլեր պարտիայում: 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային Միությունը կհետաքննի Դիեգո Կոստայի անզգույշ արարքները’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը. «Լեսթերն» առաջնության ավարտից երեք տուր առաջ կապահովի չեմպիոնությունը’