‘Հավակնորդների մրցաշար. Կառլսե՞ն, թե՞ Կրամնիկ’

1060

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրը, որը նորից լի էր դրամատիկ իրադարձություներով: Առաջ անցնելով նշենք, որ սա վերջին տարիների ամենահետաքրքիր շախմատային մրցաշարերից մեկն էր, որը բազմաթիվ վերլուծությունների, ուսումնասիրությունների, քննարկումների հարուստ ժառանգություն կթողնի:

Նախ, Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ: Մարզական առումով այս պարտիան այլեւս ոչ մի նշանակություն չուներ կողմերի համար, այդ իսկ պատճառով ոչ-ոքին բավական արագ արձանագրվեց:

Առաջատարը՝ Վլադիմիր Կրամնիկը Գելֆանդի հետ խաղում երկար ժամանակ ուներ առավելություն, հաղթանակի հնարավորություններ, սակայն վերջնամասում այնքան էլ հաջող չգործեց եւ այս պարտիան էլ ավարտվեց ոչ-ոքի:

Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը հաղթեց Իվանչուկին: Ուկրաինացին հերթական՝ 5-րդ անգամ պարտվեց ժամանակի սպառման պատճառով:

Վերջինը մնացել էր Ռաջաբով-Կառլսեն պարտիան: Կառլսենը արդեն գիտեր, որ Կրամնիկը ոչ-ոքի է խաղացել, եւ հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվեր նրան: Սակայն դա գրեթե անհնար էր, քանի որ Ռաջաբովի հետ պարտիայում բացարձակ հավասար դիրք էր եւ իրավիճակը սրելու ոչ մի հնարավորություն: Բայց Կառլսենի համար ոչ-ոքի ասածը միայն այն դեպքում է, երբ խաղատախտակին երկու արքա են մնացել: Մնացած բոլոր դեպքերում նա կշարունակի պարտիան: Ռաջաբովը մի քանի ժամ տանջալից պաշտպանությունից հետո հայտնվեց ցեյտնոտում եւ սկսեց սխալներ թույլ:

Արդյունքը՝ Կառլսենը հերթական հաղթանակը տարավ հավասար դիրքում եւ միավորներով հավասարվեց Կրամնիկին: Ուղղակի ֆանտաստիկա է:

Իսկ դա նշանակում է, որ վերջին՝ 14-րդ տուրը խոստանում է գերդրամատիկ ստացվել: Որոշ առավելություն ունի Կառլսենը. նա սպիտակներով խաղալու է Սվիդլեր հետ, իսկ Կրամնիկը՝ սեւերով Իվանչուկի, որից ինչ ասես կարելի է սպասել:

Վերջին տուրից առաջ մրցաշարում երկիշխանություն է. Կարլսենն ու Կրամնիկը ունեն 8.5-ական միավոր: 3-4-րդ տեղերը կիսում են Արոնյանն ու Սվիդլերը՝ 7, 5-6. Գրիշչուկ, Գելֆանդ՝ 6; 7. Իվանչուկը՝ 5, իսկ Ռաջաբովը՝ 4 միավոր:

Այսօր վերջին տուրն է. հավանաբար, շախմատային ամբողջ աշխարհը մի քանի ժամով կկենտրոնանա Լոնդոնի վրա: Նշենք, որ Արոնյանը սպիտակներով կխաղա Ռաջաբովի հետ: Վերջին զույգն է՝ Գելֆանդ-Գրիշչուկ:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘«Սպարտակ»-«Կուբան». Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’