‘Հավակնորդների մրցաշար. Կառլսենը փրկվեց, ամեն ինչ անփոփոխ է’

1069

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրը, որը փոփոխություն չմտցրեց մրցաշարային աղյուսակում. բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը սպիտակներով որոշակի դիրքային առավելություն ուներ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ պարտիայում, սակայն մրցակիցը հստակ էր պաշտպանվում եւ կարողացավ հավասարեցնել դիրքը:

Իսկ ահա Մագնուս Կառլսենը Ռաջաբովի հետ պարտիայում շատ մոտ էր պարտությանը: Նորվեգացին 21-րդ քայլում կապիտ սխալ թույլ տվեց, որակ կորցրեց եւ Ռաջաբովը հաղթանակի լավ հնարավորություններ ստացավ: Սակայն ադրբեջանցի գրոսմայստերը չկարողացավ զարգացնել ճնշումը եւ աստիճանաբար ձեռքից բաց թողեց առավելությունը՝ ոչ-ոքի:

Գելֆանդ-Կրամնիկ, Իվանչուկ-Սվիդլեր պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցաշարային դիրքը 7-րդ տուրից հետո. 1-2. Արոնյան, Կարլսեն` 5; 3-4. Կրամնիկ, Սվիդլեր` 3,5; 5-6. Ռաջաբով, Գրիշչուկ` 3; 7-8. Գելֆանդ, Իվանչուկ` 2,5:

Այսպիսով, ավարտվեց մրցաշարի առաջին շրջանը: Վաղը տեղի կունենա 8-րդ տուրը, որտեղ կկայանա ոչ միայն տուրի, այլ նաեւ մրցաշարի գլխավոր հանդիպումը՝ Կառլսեն-Արոնյան:  

Նախորդ հոդվածը‘Մահացել է ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին. չի բացառվում ինքնասպանությունը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը զրկվեց տիտղոսից. Տեսանյութ եւ ֆոտոշարք’