‘Հավակնորդների մրցաշար. Ռաջաբով – Արոնյան. Ուղիղ’

1874

Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը:

Տուրն  ունի երկու կենտրոնական պարտիա: Առաջինը` Ռաջաբով – Արոնյան: Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի այս մրցավեճը թե շախմատիստների, թե` մարզասերների համար: Մանավանդ, սա այն մրցաշարն է, որտեղ յուրաքանչյուր միավոր ոչ թե ոսկու, այլ` ադամանդի գին ունի: Այնպես որ, այս պարտիայից կարելի է սպասել ամեն ինչ` սկսած բաց, հաղթանակի համար ընթացող մրցավեճ, բայց կարող է լինել նաեւ զգույշ, պաշտպանողական, որը կավարտվի արագ ոչ-ոքիով: Տեսնենք:

Տուրի մյուս կենտրոնականը Սվիդլեր – Կառլսեն պարտիան է: Ռուսաստանցի գրոսմայստերը, ինչպես ցույց տվեցին առաջին հանդիպումները` հիանալի է պատրաստվել մրցաշարին եւ առայժմ ոչ մի պարտիայում  մրցակիցները չեն կարողացել գտնել նրա թույլ կողմերը: Այս պարտիան ցույց կտա Սվիդլերի ամբիցիաների նշաձողը: Իսկ Կառլսենը կզինվի համբերությամբ` սպասելով Սվիդլերի` թեկուզ չնչին սխալին:

Հետաքրքիր պարտիա է խոստանում լինել նաեւ Կրամնիկ – Իվանչուկ մրցավեճը: Այլ ժամանակներում սա կլիներ գլխավոր իրադարձությունը` թոփերի թոփը, բայց այժմ Իվանչուկն ու Կրամնիկը դեռեւս չեն կարողանում իրենց իրական ներուժը ցուցադրել:

Վերջին պարտիան է` Գրիշչուկ-Գելֆանդ:

Հիշեցնենք մրցաշարային դիրքը 5-րդ տուրից հետո. 1-2. Արոնյան, Կարլսեն` 3,5; 3. Սվիդլեր` 3; 4-5. Ռաջաբով, Կրամնիկ` 2,5; 6. Գրիշչուկ` 2; 7-8. Գելֆանդ, Իվանչուկ` 1,5:

Ռաջաբով — Արոնյան, Սվիդլեր — Կառլսեն, եւ Կրամնիկ — Իվանչուկ պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ.


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 

Նախորդ հոդվածը‘Նոր մտածողություն Հարավային Կովկասի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսը նոր հրամանատար ունի’