‘Հավակնորդների մրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն է’

1078

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց:

Լեւոն Արոնյանը սպիտակներով ընդունել էր Պյոտր Սվիդլերին: Պարտիան արագ ավարտվեց ոչ-ոքի: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Ռաջաբով – Կրամնիկ, եւ Գելֆանդ – Իվանչուկ պարտիաները:

Միակ արդյունավետ պարտիան գրանցվեց Կառլսեն –Գրիշչում մրցամարտում: Արդեն ծանոթ ձեռագիր էր. հավասար դիրք, ոչ-ոքիի հեռանկարներ, ընդամենը մեկ սխալ, եւ Կառլսենը պարզապես բզկտեց Գրիշչուկին:

Այս հաղթանակից հետո Կառլսենը միավորներով հավասարվեց Լեւոն Արոնյանին եւ սա ավելի է հետաքրքրացնում մրցաշարը: Չնայած, իհարկե, դեռ ամեն ինչ առջեւում է:

Մրցաշարային աղյւսակը 4-րդ տուրից հետո

1-2. Արոնյան` 3

1-2. Կարլսեն` 3

3. Սվիդլեր` 2.5

4-5. Ռաջաբով` 2

4-5. Կրամնիկ` 2

6. Գրիշչուկ` 1.5

7-8. Գելֆանդ` 1

7-8. Իվանչուկ` 1

Այսօր մրցաշարի 5-րդ տուրն է: Այն ունի կենտրոնական պարտիա՝ Կրամնիկ – Արոնյան: Հետաքրքիր մրցավեճ է սպասվում նաեւ Իվանչուկ – Կառլսեն պարտիայում: Մյուս երկու զույգերը՝ Սվիդլեր – Գելֆանդ, Գրիշչուկ – Ռաջաբով:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ձերբակալված ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու շուրջ բանակցություններ են ընթանում’
Հաջորդ հոդվածը‘«Կիկոսի վերադարձը» ժողովածուի շնորհանդեսը կկայանա ինտերակտիվ ձևաչափով (ֆոտոշարք, տեսանյութ)’