‘Հավակնորդների մրցաշար. 8-րդ տուրում առաջատարները ոչ-ոքի խաղացին’

1323

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին էր: Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց, պարտիան ավարտվեց 42-րդ քայլին: 

Տուրի մյուս պարտիաներում առաջատարներից Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանթան Անանդը կիսեց միավորը Վեսելին Թոփալովի հետ, իսկ Ֆաբիանո Կարուանան առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

  • Լևոն Արոնյան — Անիշ Գիրի՝ 0.5:0.5
  • Պյոտր Սվիդլեր — Սերգեյ Կարյակին՝ 0.5:0.5
  • Ֆաբիանո Կարուանա — Հիկարու Նակամուրա՝ 1:0
  • Վեսելին Թոփալով — Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5

Այս տուրից հետո Արոնյանն ու Կարյակինը շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, երկուսն էլ ունեն 5 միավոր: Նրանց կես միավորով զիջում են Անանդը և Կարուանան: Գիրին ունի 4 միավոր, Նակամուրան՝ 3, Սվիդլերը՝ 3.5, իսկ Թոփալովը 2.5:

Հավելենք, որ 9-րդ տուրում կայանալու են Թոփալով-Սվիդլեր, Անանդ-Արոնյան, Գիրի-Կարուանա, Նակամուրա-Կարյակին պարտիաները:

Նախորդ հոդվածը‘«Աուգսբուրգ» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3. Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Վիլյառեալը» և «Բարսելոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)’