‘Հավայան կղզիներում կփորձարկեն ատոմային հարձակման մասին ազդանշանային համակարգը’

2011

Ամերիկյան Հավայան կղզիներում սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ փորձարկելու են ատոմային հարձակման մասին ազդանշանային  համակարգը: Հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Տեղական իշխանությունները նշել են, որ նման որոշման են հանգել Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ լարված հարաբերությունների պատճառով: Թեեւ նրանք Հյուսիսային Կորեայի կողմից ատոմային հարձակումը քիչ հավանական են համարել, սակայն, նշել են, որ եթե դա, այդուհանդերձ տեղի ունենա, ապա ամենահավանական նշանակետը կլինի հենց Հավայան կղզիները, քանի որ դրանք ավելի մոտ են գտնվում Հյուսիսային Կորեային, քան ԱՄՆ մայրցամաքային տարածքների մեծ մասը:

Համակարգերի փորձարկումը սկսելու են դեկտեմբերի 1-ից: Նշվում է, որ ազդանշանը կօգտագործեն նաեւ փոթորիկների եւ ցունամիների վտանգի նախազգուշացման համար:

Ամերիկացի փորձագետների խոսքերով, հյուսիսկորեական հրթիռները Հավայան կղզիներ կարող են հասնել 20 րոպեի ընթացքում: Հաղորդում է Lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Մուգաբեն գուցեև մահկանացու է, բայց նրա անունն անմահ է’