‘Հավայան կղզիներում տղամարդն ընկել է գործող հրաբխի խառնարանը ու ողջ է մնացել’

1511

Հավայան կղզիներում ամերիկացի զինծառայողը ծանր վնասվածքներ է ստացել՝ ընկնելով աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկի խառնարանը։

Հավայական հրաբխային ազգային պարկի հսկիչներին հաջողվել է փրկել տուժածին։

Միջադեպը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի երեկոյան․ 32-ամյա տղամարդն անցել է մետաղյա ցանկապատը, որպեսզի սելֆի անի խառնարանի ֆոնին։ Ականատեսների պատմելով՝ ամերիկացու ոտքի տակի հողը փլվել է, ու նա ավելի քան 20 մետր ներքև է գահավիժել, մինչև կարողացել է կառչել ինչ-որ ելուստից, ինչն էլ նրան փրկել է եռացող լավայի մեջ հայտնվելուց։

Ամերիկյան բանակի ներկայացուցիչները հաղորդել են, որ զինծառայողը Հավայան կղզիներում էր զորավարժությունների  մասնակցելու համար։ Նրա անունը չի հաղորդվում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ուշացած Հանրապետականը’
Հաջորդ հոդվածը‘Վիրավոր հակառակորդի կրակոցից. ՊԲ’