‘Հավանաբար՝ այսօր կհանվեն Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները’

1388

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Վիեննա, որտեղ այսօր կայանալու է նրա հանդիպումը Իրանի արտգործնախարար  Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, և սպասվում է, որ կհայտարարվի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու մասին:

Ավստրիայի մայրաքաղաքում ՄԱԳԱՏԷ-ն զեկույց կներկայացնի Իրանի կողմից միջուկային ծրագիրը լրիվ ծավալով կատարելու մասին: Ավելի վաղ կնքված պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է, որ Իսլամական Հանրապետությունն այսուհետ միջուկային ոլորտում համապատասխան աշխատանքներ կանցկացնի միայն խաղաղ նպատակներով:

Եթե պատժամիջոցները հանվեն, ապա Իրանի համար հասանելի կդառնան արտասահմանյան հաշվեհամարների ակտիվները, որոնց ընդհանուր արժեքը, ԱՄՆ ֆինանսների նախարարության գնահատականով, կազմում է մոտավորապես 50 մլրդ դոլար: Իրանը կարող է նաև մեծացնել նավթի արտահանումը՝ մինչև օրական 500 հազար բարել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զիդանին դուր չի գալիս Խամեսի վարքը. ֆրանսիացին նախապատվությունը տալիս է Իսկոյին’
Հաջորդ հոդվածը‘Հարձակում Ուագադուգուի հյուրանոցի վրա. 20 զոհ’