‘Հավանայում երկկողմ բանակցությունների առաջին օրը’

877

Չնայած պահպանվող տարաձայնություններին՝ ԱՄՆ-ը և Կուբան «կարող են հնարավորություններ գտնել՝ ընդհանուր շահերն առաջ քաշելու և հարգալից ու մտածված երկխոսության վարելու համար»: Այս մասին հայտարարել է Հավանայում  Կուբայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար Ալեքա Լին՝ չորեքշաբթի ներգաղթի հարցերով բանակցություններից հետո: ԱՄՆ-ը և Կուբան հաստատել են իրենց ստանձնած պարտավորությունը՝ հասնել այն բանին, որ ներգաղթը լինի «անվտանգ, օրինական և կարգավորված», նշել է Լին:

Այդ հանդիպումը նախորդել է բանակցությունների հիմնական հատվածին՝ երկկողմ կապերի կարգավորման վերաբերյալ: Դրանք նախատեսված են հինգշաբթի:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Սոմալիում հարձակում են գործել թուրքական պատվիրակության վրա’
Հաջորդ հոդվածը‘Վարդապետ Անդրեյ. Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ’