‘Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը կքննի, թե ինչպես են կոտրել ՀՊՃՀ ռեկտորի Ֆեյսբուքյան էջը ‘

1155

Սեպտեմբերի 10-ին Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում  հարուցվել է  քրեական  գործ`  «www.facebook.com» սոցիալական ցանցի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ:

2014 թվականի սեպտեմբերի 05-ին ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Հովհաննես  Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:

Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 10-ին ստացվել են Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում  եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտե

Նախորդ հոդվածը‘Սպանություն Աբովյան քաղաքում. Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը անհայտ է’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. «Մենք կողմ ենք դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»’