‘Հատուկ բանագնաց. ԱԳ առաջարկած միջոցներն ու հնարավորությունները ջինին դուրս թողեցին «ռուսաստանյան շշից»’

883

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը կառուցված է այնպես, որ ընդամենը 5 տարի անց մասնակից-երկրները կարողանան կյանքի բոլոր ոլորտներում իրենց վրա զգալ էական փոփոխությունները: Բայց այն բոլոր միջոցներն ու հնարավորությունները, որոնք առաջարկում են գործընկերները, իմ խորին համոզմամբ, ջինին դուրս թողեցին «ռուսաստանյան շշից», որը զգաց իր շահերին սպառնող վտանգը: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել «Արևելյան գործընկերություն» ծրագրի գծով Լիտվայի Հատուկ բանագնաց, Դեսպան Վայդոտաս Վերբան:

«Ես ինքս, ինչպես նաև Եվրոպայի բազմաթիվ բարձր պաշտոնյաները, երկրների ու կառավարությունների ղեկավարներ, խոսում էինք այն մասին, որ գործընկերությունն, սկզբունքայնորեն, ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն միայն «կողմ» է բաց հնարավորություններին»,-ընդգծել է դիվանագետը: Նրա կարծիքով, անգամ այս ծրագրի անդամ չհանդիսացող երկները, ապրելով հարևանությամբ, հակառակը, կարող են արդեն օգտվել սեփական հարևանությունից, ստանալ դրանից մեծ օգուտ:

Նրա խոսքերով, 2009 թվականին Պրահայում հաստատված ԱԳ-ն ստեղծվում էր ԵՄ արևելյան հարևաններին օգնելու նպատակով, բնակչության կյանքը բարելավելու, հասարակական կյանքի դեմոկրատացման մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար: Ծրագիրը բխում է Եվրամիության շահերից, որը շատ է հետարքրքրված լավ, բարի, հարուստ և բարի կամեցող հարևանության մեջ, երկրների հետ, որոնց հետ կարելի է ընկերանալ, ինչպես նաև փոխշահավետ առևտուր անել: «Ընդ որում, ծրագրի իրականացման վերջնական խնդիրը բոլորովին էլ չէր նշանակում, որ այդ երկրներն ավտոմատ կերպով կմտնեն ԵՄ կազմի մեջ: Ընտրությունն իրենցն է: Չնայած, իհարկե, բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև Լիտվան, իրականացնելով ծրագրային ռեֆորմները, չէին կասկածում իրենց եվրոպական հեռանկարում: Մեզ՝ Լիտվային, այդ հեռանկարն ուժեր էր տալիս, արագ փոխվելու ձգտում, հասարակության և կառույցների բարեփոխում»,-եզրափակել է Վերբան:

 

Նախորդ հոդվածը‘Ղրիմի խորհրդարանը անկախության հռչակագիր է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Թալին-Երևան ավտոճանապարհի. երկու տուժած և մեկ զոհ’