‘Հատուկ գործողություններ Փարիզի հյուսիսային մասում. կան զոհեր’

1107

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փարիզի հյուսիսում՝ Սեն-Դենի թաղամասում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում կան զոհեր:

France- Presse-ը հաղորդել է մեկ սպանվածի մասին՝ չհայտնելով ոչ մի այլ մանրամասն: Իսկ RTL հեռուստատեսությն տվյալներով՝ սպանվել է երեք մարդ, այդ թվում՝ մի կին, որի մարմնին պայթուցիկ է ամրացված եղել: Le Monde-ի տեղեկատվության համաձայն՝ փոխհրաձգության արդյունքում զոհվել է երկու մարդ:

Նախնական տվյալներով՝ հատուկ գործողության թիրախը եղել է Աբդելհամիդ Աբաաուդը, որին համարում են նոյեմբերի 13-ին Փարիզի հարձակումների կազմակերպիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը շրջապատել է կասկածյալների տունը, որտեղ կարող էր բարիկադավորված լինել մի քանի հոգի: Ինչպես Twitter-ում գրել են տեղացի լրագրողները, դեպքի վայրում մեծ թվով անվտանգության ուժեր են հավաքվել, շրջանի երկնքում ուղղաթիռ է պտտվում:

 Սեն-Դենիի շրջանում է գտնվում Ստադ-դը-Ֆրանս մարզադաշտը, որն ուրբաթօրյա գրոհների թիրախներից մեկն էր: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին՝ Սարգսյանին. Ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը. Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Փարիզի ահաբեկչությունների գործով նոր կասկածյալ է հայտնվել’