‘Հատուկ Հրայր Թովմասյանի համար. Տավար» բառը նշանակում է խոշոր եղջերավոր անասուն. «ՉԻ»’

5017

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որը նախօրեին հայտարարել էր, թե կառավարությանն անվստահություն հայտնողները «ղալաթ են անում», երեկ պարզաբանել է, որ «ղալլաթը արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է չարաչար սխալվել»։

«ՉԻ» — Եթե խոսքը չարաչար սխալվելու մասին է, ապա պետք է արձանագրել, որ ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստերի օրը, վարչապետ Տիգրան Սարգսյանն առնվազն ութ անգամ ղալաթ է անում։ Ավելին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ պիտի օգտվի Հրայր Թովմասյանի «բացատրական բառարանից» և հետին թվով արձանագրի, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին ղալաթ է արել շուրջ 900 հազար ընտրող։

Ի դեպ՝ հատուկ Հրայր Թովմասյանի համար։ «Տավար» բառը հնդեվրոպական ծագում ունի և նշանակում է խոշոր եղջերավոր անասուն, ավելի հաճախ ցուլ։ Այդ արմատից են առաջացել, օրինակ, Տավրոսի լեռնաշղթայի անվանումը, իսպաներեն «տոր» (ցուլ) բառը, (տորեադորներ), ռուսերեն «тварь» բառը և այլն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Թվային աճպարարության օգնությամբ փորձում են ցույց տալ, թե աղքատության ցուցանիշները նվազում են. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ի Լուսավորման երթը Երեւանի փողոցներով (ֆոտոշարք)’