‘Հատուկ ջոկատայինները Նայրոբիի առևտրի կենտրոնից ազատել են բոլոր պատանդներին (Ֆոտոշարք)’

860

Նայրոբիի առևտրի կենտրոնում ահաբեկիչների կողմից որպես պատանդ պահվող բոլոր մարդիկ ազատվել են, սեպտմբերի 24-ի գիշերը հայտարարել է Քենիայի ՆԳՆ ղեկավարը, փոխանցում է France-Presse գործակալությունը: Առևտրի կենտրոնում հատուկ նշանակության ուժերի գործողությունը մոտ է ավարտին, հավելել է նա՝ որևէ այլ մանրամասն չհաղորդելով:

10-15 հոգանոց ահաբեկիչների խումբը սեպտեմբերի 21-ին  Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գրավել էին իսրայելական Westgate առևտրի կենտրոնը: Նախնական տվյալներով՝ այդ կերպ Սոմալիի իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորման անդամները որոշել էին վրեժ լուծել Քենիայից՝ Սոմալիում խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար: Շենքից ազատ արձակելով բոլոր մուսուլմաններին՝ ահաբեկիչները կրակ էին բացել անզեն մարդկանց ուղղությամբ՝ սպանելով, ըստ վերջին տվյալների՝ 69 հոգու, այդ թվում՝ Քենիայի նախագահի ազգականներին: Ահաբեկիչների մոտ մնացել էր առնվազն 30 պատանդ, որոնց նույնպես նրանք սպառնում էին սպանել:

Քենիայի ՆԳ նախարար Ամինա Մոհամեդը «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Նայրոբիի ահաբեկչությանը մասնակից է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը, ուստի խոսքը միջազգային ահաբեկչական դավադրության մասին է , որին մասնակցել  է մոտավորապես 20 մարդ՝ կանայք և տղամարդիկ՝ աշխարհի տարբեր երկրներից, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սուպերգավաթ՝ «Շիրակ» — «Փյունիկ» ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ցուցարար ազատամարտիկների հետ’