‘Հատուկ ջոկատայինները շրջափակել են ԲՀԿ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրը’

6736

Փետրվարի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, հատուկ ջոկատայինները, թվով 50-60 հոգի շրջափակել են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Մագնում հյուրանոցային համալիրը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին: Այս մասին top-news.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուբեն Գեւորգյանը: 
Իրավապահները միայն նշել են, թե տեղազննություն են իրականացնում, բայց թե ինչ գործի շրջանակներում եւ ինչու հենց հյուրանոցային համալիրում՝ չեն նշել: Երեւանի քննչական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել են համարներում եւ նրանց հարցաքննում են: Գեւորգյանը մտավախություն է հայտնել, որ տեղազննությունն իրականացվում է միայն հյուրանոցի տնօրենի մասնակցությամբ, եւ շատ հմարավոր է տարածքում, այսպես կոչված, վտանգավոր առարկա տեղադրեն, քանի որ տնօրենը չի կարող վերահսկել նրանց բոլոր գործողությունները:

   

Նախորդ հոդվածը‘Շտապ. Բերման են ենթարկում ԲՀԿ ներկայացուցիչների’
Հաջորդ հոդվածը‘NBA. Մայքլ Ջորդանի ցուցանիշը գերազանցված է’