‘Հատվածներ մաթեմատիկայի դպրոցական նոր դասագրքից’

1689

Բանից պարզվում է միայն Հայոց պատմության և Փիլիսոփայության բուհական դասագրքերում չէ, որ ճշգրիտ ներկայացվում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչն էլ իր հերթին մատաղ սերնդին զերծ է պահում զանազան արկածախնդրություններից։ Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, արդեն առաջիկա ամիսներին ՀՀ ԿԳ նախարարության և անձամբ Արմեն Աշոտյանի բարձր հովանու ներքո լույս կտեսնի նաև մաթեմատիկայի դպրոցական նոր դասագիրքը, որտեղ այսպիսի խնդիրներ կան.

1. ՀՀՇ հանցավոր իշխանության մութ ու ցուրտ տարիներին, երբ երկիրն անողոքաբար թալանվում էր, Հայաստանից արտագաղթեց մեկ միլիոն մարդ։ Հետագայում՝ Աերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարության շնորհիվ նրանցից  600  հազարը  վերադարձան։

Հարց, որքա՞ն է կազմում ՀՀ բնակչությանը ներկայումս, եթե ՀՀՇ հանցավոր իշխանությունից առաջ Հայաստանում ապրում էր 3.700.000 մարդ։

2. A և Բ գյուղերում կովերի միջին կաթնատվության ցուցանիշը նույնն էր, սակայն նախագահական ընտրությունների նախաշեմին A գյուղում ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի շնորհիվ այդ գյուղի կովերի կաթնատվությունն աճեց 25 տոկոսով, իսկ B գյուղում ելույթ ունեցան միջազգային մութ ուժերի կողմից ֆինանսավորվող չարանենգ ընդդիմադիրները, ինչի արդյունքում B գյուղի կովերի կաթնատվությունը նվազեց 13 տոկոսով։ Հարց, քանի՞ տոկոսով է A գյուղի կովերի կաթնատվությունը բարձր B գյուղի կովերի կաթնատվությունից, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու գյուղերում էլ ղասախոսություններ է կարդացել հավասար ժամաքանակով։

3. Նախկին հանցավոր իշխանությունների օրոք Հայաստանից արտաքսված գործարարը Սերժ Սարգսյանի իմաստուն կառավարության շնորհիվ վերադարձավ Հայաստան և փոքր բիզնես ստեղծեց, որի տարեկան շրջանառությունը կազմում է 100 միլիոն դրամ։ Որքա՞ն հարկ է վճարում պետությանը այդ գործարարը, եթե Հայաստանում հարկի դրույքաչափը կազմում է 2 տոկոս՝ շրջանառությունից, ինչը լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում։ *

* — Դասագրքի «Պատասխաններ» բաժնում որպես երրորդ խնդրի պատասխան նշված է 1 միլիոն դրամ։ Ըստ երևույթին հաշվի է առնված, որ բիզնեսի 50 տոկոսը Սաշիկ Սարգսյանինն է և հարկման ենթակա չէ։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Սաստիկ բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Սպարտակն» իր առջեւ միշտ մեկ խնդիր է դրել` ոսկե մեդալներ’