‘Հարաբերություն՝ դերի դիմաց, ապա սեքս ստրկության մեղադրանք ‘

34995

Բրիտանացի դերասանուհի Քադիան Նոբլը նյույորքյան դատարան հայց է ներկայացրել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ՝ մեղադրելով վերջինիս սեքս ստրկության մեջ: Դերասանուհին պնդում է, թե պրոդյուսերը հարկադարել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ՝ ֆիլմում դեր ստանալու դիմաց. օգտագործելով այդ նպատակով իր հեղինակությունը:

Հայցում նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին Ֆրանսիայում, երբ Վայնշտեյնը Նոբլին հրավիրել է հյուրանոցի իր համար եւ կոմերցիոն խոստումներով դրդել վերջինիս իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Պրոդյուսերի փաստաբանները հայտարարել են, թե իրենց վստահորդը երբեւէ առանց փոխադարձ համաձայնության հարաբերություն չի ունեցել որեւէ մեկի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին մի քանի տասնյակ կանայք Վայնշտեյնին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ: Այդ հայտարարությունների ֆոնին հոլիվուդյան այլ բազմաթիվ դերասաններ եւ երգիչներ սկսեցին խոսել իրենց դեմ կատարված ոտնձգությունների եւ բռնությունների մասին: 

Նախորդ հոդվածը‘Վատիկանի նամականիշը՝ Հռոմի պապի Հայաստան այցելության առիթով’
Հաջորդ հոդվածը‘Մուգաբեն, կնոջ հետ միասին, տեղափոխվում է ապրելու գյուղական ծայրագավառում’