‘Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչն ավարտվեց սկանդալով’

789

Խոշոր սկանդալով ավարտվեց Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը բրազիլական «Սան-Պաուլուի» եւ արգենտինական «Տիգրեի» միջեւ, որտեղ արգենտինական ակումբը երկրորդ խաղակեսում հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ:

Այս թիմերի միջեւ առաջին հանդիպումը Արգենտինայում ավարտվել էր ոչ-ոքի: Պատասխան խաղում բրազիլացիները սեփական հարկի տակ առաջին խաղակեսի 23-րդ եւ 28-րդ րոպեներին երկու գոլ են խփել, որից հետո մթնոլորտը դաշտում շիկացել է: Թիմերի խաղացողները մի քանի անգամ բախվել են միմյանց, պարբերաբար վիճաբանել:

Իսկ ընդմիջմանը հանդերձարան գնալիս արգենտինացիները ընդհարվել են նաեւ մարզադաշտի ոստիկանների հետ: Ինչպես ավելի ուշ հայտարարել են «Տիգրեի» ներկայացուցիչները, այդ ընդհարման արդյունքում մի քանի խաղացող վնասվածք է ստացել:

Արդյունքում արգենտինական ակումբը հրաժարվել է երկրորդ խաղակեսում դաշտ մտնել: Մի քանի րոպե խորհրդակցելուց հետո Հարավամերիկյան ֆուտբոլի Կոնֆեդերացիայի մրցաշարի պատասխանատուն «Սան-Պաուլուին» հայտարարել է չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘«Հանրապետություն» կուսակցությունը կսատարի նրան, ով գնա ընտրություններին ավազակապետությունը կազմաքանդելու նպատակով’
Հաջորդ հոդվածը