‘Հարավային Աֆրիկայում ֆերմայից 15 հազար կոկորդիլոս է փախել’

2312

Հարավային Աֆրիկայում կոկորդիլոսների ֆերմաներից մեկում Լիմպոպո գետի դաշտավայրում շարունակական անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով 15 հազար վտանգավոր երկկենցաղ է փախել, հայտնում է France-Presse գործակալությունը:

Ջրի ուժեղ ճնշման պատճառով շինությունների ավերումից խուսափելու համար ֆերմայի սեփականատերերը ստիպված են եղել բացել վանդակների դռները, ինչը կոկորդիլոսներին թույլ  է տվել ազատ լողալ Լիմպոպո գետում:

Ֆերմերների խոսքերով՝ երկկենցաղների կեսին հաջողվել է վերադարձնել, սակայն հարակից շրջանների բնակիչները դեռ շարունակում են իրենց տների մերձակայքում կոկորդիլոսներ հայտնաբերել: Կենդանիներից մեկին գտել են ֆերմայից 120 կմ հեռավորության վրա՝ դպրոցի բակում:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան»՝ Եվրոպայի ամենակայուն թիմ. «Շախտյորը» 3-րդն է’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Մալիի հակամարտության առիթով’