Հարավային Կորեայի իշխող կուսակցության պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա

594

«Քաղաքացիական ուժ» պահպանողական կուսակցությունը, որը մարտ ամսին առաջադրել էր Հարավային Կորեայի ներկայիս նախագահ Յուն Սոկ Յոլին, իր ներկայացուցիչների պատվիրակությանը Ուկրաինա կուղարկի՝ ռուսաստանյան «հատուկ գործողության» ֆոնին «Կիևին իր համերաշխությունը և աջակցությունը հայտնելու համար», հաղորդել է Yonhap գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ այցը նախատեսված է հունիսին, ճշգրիտ ամսաթիվը համաձայնեցվում է։ «Քաղաքացիական ուժի» ներկայացուցչի խոսքով՝ դա կլինի Ասիայում առաջին քաղաքական կուսակցությունը, որն իր պատվիրակությունն է ուղարկում Կիև։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել հունիսյան խաղերին
Հաջորդ հոդվածըԸստ նախկին նախագահի` Ուկրաինային պետք է զենք մատակարարել