ԿԺԴՀ-ն պատրաստ է միջուկային փորձարկում անցկացնել

452

Կորեայի Հանրապետության ազգային հետախուզական ծառայության կարծիքով՝ ԿԺԴՀ իշխանությունները ավարտել են հերթական միջուկային փորձարկումների նախապատրաստությունը, հինգշաբթի հարավկորեական Yonhap գործակալությանը հայտնել են խորհրդարանի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամները։

«Չնայած ներկայումս Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ նկատվում են հրթիռի արձակմանը պատրաստվելու նշաններ։ Միջուկային փորձարկումների նախապատրաստությունները լրիվ ավարտվել են, նրանք ընդամենը ժամանակն են որոշում»,- հատուկ ծառայությունների գնահատականն են ներկայացրել պատգամավորները։

Մայիսի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելելու է Հարավային Կորեա։ Մասնագետները մտավախություն ունեն, որ այդ այցի ժամանակ ԿԺԴՀ-ն կարող է անցկացնել հերթական փորձարկումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի դեսպանի կարծիքով՝ իր երկիրը կարող է ՆԱՏՕ մտնել շատ արագ
Հաջորդ հոդվածըԱՄՆ սենատորը Թուրքիային սպառնացել է մերժել F-16-ի մատակարարումը