‘Հարավային Կորեայի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել’

690

Հարավային Կորեայի Թեջոն քաղաքի բժշկական կենտրոններից մեկում մոտ 50 տարեկան մի տղամարդ  օդամղիչ հրացանից կրակահերթ է բացել հիվանդանոցում և դանակով հարձակվել անձնակազմի վրա, փոխանցում  է РИА Новости-ն:

Բոլոր տուժածները շտապ հոսպիտալացվել են: Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Տուժածների ստույգ թվի մասին առայժմ տեղեկատվություն չկա:

Հարձակումն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է դեպքից մոտ մեկ ժամ անց: Հարցաքննության ժամանակ Լի ազգանունով տղամարդը հայտնել է, որ նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ տանուլ է տվել  հիվանդանոցի դեմ հարուցված դատական գործը:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը կհետեւի ընտրախախտումների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակության անդամներին’