Յուն Սոկ Յոլը՝ ԿԺԴՀ-ում իշխանությունը տապալելու գաղափարի մասին

409

Հարավային Կորեան չի կարող «երաշխավորել» ԿԺԴՀ-ի ներկայիս կարգի անվտանգությունն ու պահպանությունը, սակայն չի ցանկանում ռեժիմի բռնի փոփոխություն, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը իր պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսում։

«Կառուցվածքի պահպանության երաշխավորությո՞ւն։ Հարավային Կորեան դա չի կարող ապահովել, սակայն ես կամ մեր կառավարությունը չեն ցանկանում հյուսիսկորեական տարածաշրջանում ստատուս քվոյի կոշտ կամ բռնի փոփոխություն»,- ասել է նախագահը։

Ըստ Յուն Սոկ Յոլի՝ Սեուլի համար ամենակարևորը խաղաղությունն է երկու հանրապետությունների միջև, բայց եթե ԿԺԴՀ-ն ինքնուրույնաբար ինչ-որ կերպ փոփոխվի Հարավային Կորեայից տնտեսական կամ դիվանագիտական աջակցության արդյունքում, ապա Սեուլը միայն կողջունի նման փոփոխությունները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ–ն հայտարարել է Դեղին ծովում զորավարժություններ սկսելու մասին
Հաջորդ հոդվածըՇենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալ