Հարավային Կորեայի նախագահը կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

189

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը այս տարվա հուլիսին կարող է մասնակցել Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ որպես հյուր։ Հիմա այդ հարցը քննարկվում է, հինգշաբթի հաղորդել է ճապոնական TBS հեռուստաալիքը՝ հղում անելով Սեուլում կառավարության աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ գագաթնաժողովից առաջ կամ հետո Հարավային Կորեայի նախագահը կարող է այցելել Ուկրաինա՝ պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու։ Այդ բանակցություններում կքննարկվեն Կիևին  հարավկորեական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ հարցեր։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում կկայանա հուլիսի 11-12-ին։ Նախագահ Յուն Սոկ Յոլն անցյալ տարի արդեն մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների հանդիպմանը Մադրիդում։ Այս տարի գագաթնաժողովին, ԶԼՄ-ների տեղեկություններով, կմասնակցի նաև Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԻՆ-ն առաջարկում է ստորգետնյա ցանկացած տարածք օգտագործել որպես ապաստարան
Հաջորդ հոդվածըՖլորիդայի նահանգապետը հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին