Հարավային Կորեայի նախագահը չի բացառել, որ իր երկրում միջուկային զենք հայտնվի

259

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ իր երկիրը կարող է  մեկ այլ պետության մարտավարական միջուկային զենք  տեղակայել կամ սեփականը մշակել, եթե Կորեական թերակղզում իրավիճակը վատթարանա ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի պատճառով, հինգշաբթի հաղորդել է KBS հեռուստաալիքը։

Յուն Սոկ Յոլը նաև հավելել է, որ այս պահի դրությամբ ամենաիրատեսական տարբերակը մնում է անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։

«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում ԱՄՆ-ի հետ տեղեկատվության փոխանակման, համատեղ մասնակցության, համատեղ ծրագրման և իրականացման վերաբերյալ»,- նշել է հարավկորեացի առաջնորդը։

ԿԺԴՀ-ն անցյալ տարի ռեկորդային թվով բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել՝ ավելի քան 70։ Ընդհանուր հաշվով՝ իրականացվել է 37 արձակում։ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան 2022 թ․ գարնանից խոսում են ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկում անցկացնելու հնարավորության մասին։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆովակ․ ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի հակամարտության մեջ Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըՄոդին զարգացող երկրներին կոչ է արել միավորվել ու պաշտպանել սեփական շահերը