Հարավային Կորեայի ՊՆ․ Երկիրը կուլ կտա ԿԺԴՀ-ն, եթե Փհենյանը պատերազմ սադրի

195

Կորեայի Հանրապետությունը «կմիավորի» Կորեական թերակղզին «ազատական-դեմոկրատական արժեքների հիման վրա», եթե ԿԺԴՀ-ն Սեուլի դեմ պատերազմ սանձազերծի։

Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը Սեուլում իր ամերիկացի պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ բանակցություններից հետո։

«Եթե Հյուսիսային Կորեան պատերազմ հրահրի, նրանց ռեժիմը կանհետանա, և տեղի կունենա միավորում՝ ազատական-դեմոկրատական արժեքների հիման վրա, Կորեայի Հանրապետության ղեկավարությամբ»,- ասել է հարավկորեացի նախարարը։

Նա հայտարարել է, որ Փհենյանի կողմից միջուկային զենքի գործածումը կհանգեցնի ԿԺԴՀ-ում «ռեժիմի ավարտին»։

 Սին Վոն Սիկը նաև նշել է, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերը լրիվ մարտական պատրաստության մեջ են։

Նախորդ հոդվածըՎանո Սիրադեղյան. Վերջին պահին որոշում ընդունում են ուրիշները կամ «Հայի վերջին խելքի» անիմաստ լինելը
Հաջորդ հոդվածըՊենտագոնը խոստացել է միջոցներ ձեռնարկել իր զինվորներին պաշտպանելու ուղղությամբ