‘Հարավային Կորեայում արգելել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ուղղությամբ քարոզչական թռուցիկներով փուչիկներ ուղարկել’

936

Հարավկորեական Իմչժինգակ շրջանի իշխանություններն արգելափակել են ԿԺԴՀ-ի սահմանի մոտ գտնվող հարթակի մուտքը, որտեղից ակտիվիստները պարտրաստվում էին 200 հազար քարոզչական թռուցիկներ ուղարկել դեպի Հյուսիս:

Քաղաքացիական ակտիվիստներն անհամաձայնություն են հայտնել իշխանությունների որոշմանը:

«Հյուսիսային Կորեայի կողմից հնչեցված բոլոր այս սպառնալիքները Հարավի քաղաքացիների միջև սեպ խրելու նպատակ ունեն»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կորեան պաշտոնապես տեղեկացրել է Սեուլին, որ  պատրաստ է «անողոք և անակնկալ ռազմական հարված հասցնել» Հարավային Կորեային, եթե իր տարածքի վրա քարոզչական թռուցիկների տարածումը շարունակվի:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Մելիքյան. ՏԻՄ ընտրությունների ժամանակ հինգ միջադեպ է գրանցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Թևան Պողոսյանն արդեն ԱԺ-ում է ‘