‘Հարավային Կորեան ցանցահեններին հայտնաբերելու համար դիմել է ՀԴԲ-ի օգնությանը’

789

Հարավային Կորեան դիմել է ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ խնդրելով օգնել ցանցահեններին հայտնաբերելու հարցում, որոնք գողացել են ԱԷԿ-ի ռեակտորների գաղտնի փաստաթղթերը և դրանք գործի դնելու հրահանգները: Սեուլի կարծիքով՝Korea Hydro& Nuclear Power-ի՝ երկրի ԱԷԿ-ի միակ օպերատորի համակարգչային ցանցի վրա հարձակումը մանրակրկիտ ծրագրվել և իրագործվել է լավ կազմակերպված խմբի կողմից:

ՀԴԲ-ին օգնության խնդրանքով դիմելը թելադրված է նրանով, որ հակերներն օգտագործել են ցանցային հասցեներ Հարավային Կորեայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ճապոնիայի շատ կետերում:

«Միջուկային ռեակտորների հակառակորդների հավայական խմբի նախագահ» կեղծանվամբ հանդես եկող ցանցահենը կամ ցանցահենների խումբը սոցիալական ցանցերում տեղադրել է միջուկային ռեակտորների մի քանի գծագրեր և սպառնացել հրապարակել ևս 100 հազար էջ գողացված փաստաթղթեր: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Համաուկրաինական բողոքի ցույց՝ արհմիությունների, ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ում օրերս կքվեարկվի Պաղեստին պետության ստեղծման բանաձևը’