‘Հարավային Կորեան փորձում է ԱԷԿ-ը պաշտպանել կիբեռգրոհներից’

862

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են մի շարք նախապատրաստություններ իրականացնել երկրի ԱԷԿ-ում՝ հնարավոր կիբեռգրոհներից այն պաշտպանելու նպատակով:

Ավելի վաղ անհայտ ցանցահենները հրապարակել են ԱԷԿ-ց ստացված մի շարք փաստաթղթեր և հայտարարել, թե կշարունակեն հարձակումները, եթե էլեկտրակայանները չփակվեն:

Այնուամենայնիվ, հարավկերոական իշխանությունները հայտարարել են, թե ԱԷԿ-ի պաշտպանական համակարգը կոտրել չի հաջողվի:

2013 թ. մի շարք կիբեռգրոհներից հետո, որոնցում Սեուլը մեղադրում էր ԿԺԴՀ-ին, ԱԷԿ-ում սահմանափակվել էր ինտերնետի հասանելիությունը՝ հակերների մուտքը ներքին ցանցեր թույլ չտալու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԲ կողմից առաջարկված 2 մլն դոլարից գնել են միայն 1 մլն դոլարը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Հայաստանի բիզնես հանրությունը 2014-ին վատ չի աշխատել’