‘Հարավային Կորեա-Ալժիր. Խաղից առաջ’

939

H խումբ, հունիսի 22-ին, ժամը՝ 23.00, Պորտու Ալեգրի, «Բեյրա Ռիո» մարզադաշտ

Մրցավար՝ Վ. Ռոլդան (Կոլումբիա)

 

Պատմության դասերը

Իրենց համար առաջին աշխարհի առաջնությունում՝1982 թվականին, Ալժիրի հավաքականը լուրջ հայտ ներկայացրեց՝ խմբային փուլում հաղթելով աշխարհի կրկնակի չեմպիոն Գերմանիայի հավաքականին և բրոնզե մեդալակիր Չիլիի ընտրանուն: Այնուհանդերձ, նույնիսկ այդպիսի արդյունքը թույլ չտվեց փլեյ-оֆֆ փուլ դուրս գալու: Խանգարեց գնդակների հարաբերությունը: Չկարողանալով տանել ճակատագրի այդպիսի դաժան հարվածը՝ «Անապատի աղվեսները» մինչ оրս ոչ միայն չեն հավակնել 1/8  եզրափակիչ դուրս գալուն, այլև ոչ մի հաղթանակ չեն ունեցել:


Հարավային Կորեան  աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում հանդես է գալիս արդեն 9-րդ անգամ, ընդ որում վերջին 8-ում՝ անընդմեջ:  Այսպիսի ձեռքբերումով կարող են հպարտանալ միայն Արգենտինայի, Բրազիլիայի, Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: 


Այս հակամարտության պատմությունը

Այս պահին վերոնշյալ հավաքականները միմյանց հետ անցկացրել են երկու ընկերական  խաղ: Երկու դեպքում էլ հաղթել են հարավկորեացիները. 1969թ.՝ 3:1 և  1985թ.՝ 2:0 հաշվով: Բնականաբար, այսоրվա ֆուտբոլիստներից ոչ ոք չի մասնակցել այդ հանդիպումներին, այնպես, որ այս հակամարտությունը կսկսվի մաքուր էջից:

 

  Նորություններ թիմերից

Մեկնարկայի խաղին վնասվածքի պատճառով չկարողացավ մինչև վերջ խաղալ Հարավային Կորեայի հավաքականի պաշտպան Հոնգ Յոնգ Հոն: Սակայն բժիշկները խոստացել են մոտ ժամանակներում ֆուտբոլիստին ոտքի կանգնեցնել: Բացի դրանից, որակազրկման առաջ են կանգնած երեք ֆուտբոլիստներ՝ Սոն Հյունգ Մինը, Կու Սուն Ենը և Չժա Չոլ Կունը, որոնք դեղին քարտեր են ստացել Ռուսաստանի հետ խաղում: Ալժիրի հավաքականի մարզիը կազմի հետ կապված որևէ գլխացավանք չունի:

Կարծիքներ

Հարավային Կորեայի գլխավոր մարզիչ Հոն Մեն Բո. «Ալժիրցիները շատ կազմակերպված են խաղում պաշտպանությունում: Բելգիայի հետ խաղից պարզ դարձավ, որ նրանք վախենում են հակառակորդից: Կարծում եմ, որ մեր հանդեպ այդպիսի վերաբերմունք չի լինի»:

 

ԱլժիրիհավաքականիգլխավորմարզիչՎահիդՀալիլհոջիչ.  «Մենք կփորձենք Ալժիրի ժողովրդին նվեր մատուցել. Ալժիրը արժանի է դրան»:



Նախորդ հոդվածը‘Բելգիա-Ռուսաստան. Կհաղթի՞ «Ռուսական արջը»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը նվազագույն հաշվով պարտվեց Բելգիային (տեսանյութ)’