‘«Հարավային հոսքը» թափանցել է Ավստրիա’

977

«Հարավային հոսք» գազատարի շինարարությանը միացել է ռուսաստանյան գազի ծանրակշիռ սպառողներից մեկը՝ Ավստրիան: Շինարարության պայմանագիրն ստորագրվել է Վիեննայում, Վլադիմիր Պուտինի և Դաշնության նախագահ Հայնց Ֆիշերի ներկայությամբ: Սակայն խողովակաշարն անցկացնելու հարցում Ռուսաստանը չի շտապի: Նախագծի ևս երկու մասնակիցներ՝ Բուլղարիան և Սերբիան, Եվրոպական հանձնաժողովի և ԱՄՆ-ի ճնշման տակ, կարող են դուրս գալ նախագծից:

Ռուսաստանի և Ավստրիայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ «Հարավային հոսքով» գազը կհասնի Եվրոպայի սպառողներին: Պայմանագիրը ստորագրել են «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և ավստրիական նավթագազային OMV ընկերության գլխավոր տնօրեն Գերհարդ Ռոյսը:

Գազամուղի հզորությունն է՝ տարեկան 63 մլրդ խմ: Ռուսաստանյան գազի կեսը կարող է վերցնել Ավստրիան: Գործարքի «հրամանատարները» որոշել են, որ իրենք պարզապես պարտավոր են իրենց քաղաքական առաջնորդների ներկայությամբ ստորագրել ևս մի փաստաթուղթ, որով կկարգավորվի «Սաուս Սթրիմ Օստրիա»  համատեղ ընկերության  բաժնետերերի միջև շահույթի բաշխումը: Ըստ երևույթին՝ շահույթը կբաշխվի հավասարապես:

Ավստրիացիների համար՝ ճյուղավորումը դեպի Բաումգարտեն ՝ սոսկ երկրի նախագիծ չէ: Ավստրիայի բնակչությունը (մոտավորապես՝ 9 միլիոն մարդ) արդեն ապահովված է գազով:  Ուստի OMV-ն նախատեսում է գազատարի վերջնական կետը դարձնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երկրների գազային պահեստարանի: «Գազպրոմ էքսպորտի» հետ միասին նրանք Բաումգարտենում կառուցել են գազի՝  Եվրոպայում ամենախոշոր ստորգետնյա «Հայդախ» պահեստարանը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տաթեւիկ Հովհաննիսյանը ժամանեց Երեւան’
Հաջորդ հոդվածը‘ Աշխարհի առաջնության ամենազգացմունքային մարզիչները’