‘Հարավային Սուդանին հումանիտար աղետ է սպառնում’

998

Միջէթնիկ հակամարտությունների մեջ թաղված Հարավային Սուդանին շուտով 150 միլիոն եվրոյի չափ մարդասիրական օգնություն անհրաժեշտ կլինի, կարծում են ՄԱԿ-ի փորձագետները: Նրանց տվյալներով՝ միայն վերջին տասն օրերի ընթացքում վերաբնակվողների թիվը հասել է առնվազն 90 հազարի, նրանց կեսից ավելին ապաստանել է խաղաղարարների կենտրոնակայաններում: «Մենք գիտեինք, որ տարածաշրջանում բարդ իրավիճակ է,- հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը,- բայց համոզված եմ՝ ոչ մի տեղաբնակի, ոչ մի խաղաղապահի կամ դիտորդի մտքով չէր անցնի, որ ճգնաժամն այսպես անակնկալ վրա կհասնի»:

Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը ցեղամիջյան բախումներով հրահրված հակամարտության խաղաղ կարգավորման հույս է փայփայում: Բանակցությունների նպատակով Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա են ժամանել Քենիայի և Եթովպիայի առաջնորդները, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է տարածաշրջանում խաղաղապահ զորաքանակը մեծացնելու վերաբերյալ բանաձևը, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պայթյունի հետեւանքով զոհվել է Լիբանանի ֆինանսների նախարարը. զոհվածներից մեկը ազգությամբ հայ է’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքները’