‘Հարավային Սուդան. Երեխա-զինվորներ և հումանիտար ճգնաժամ’

987

Հարավային Սուդանի զինված հակամարտությունում օգտագործում են երեխա-զինվորների: Տեղեկատվությունը, թե երեխաները կռվում են նեուր ցեղի ապստամբների շարքերում, երեկ հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Սիմոնովիչը:

Ճգնաժամի հետևանքով 400 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ աշխարհի ամենաերիտասարդ պետությունից: Դրանցից ավելի քան 12 հազարը ապաստան են գտել Ջուբայի ճամբարում, սակայն ծանր հակասանիտարական պայմանների պատճառով այստեղ տարբեր համաճարակներ են բռնկվել:

Արյունալի միջէթնիկ հակամարտությունը Հարավային Սուդանում բռնկվել է գերակշռող դինկա ցեղի ներկայացուցիչների, որին է պատկանում նախագահ Սիլվա Կիիրը, և նուեր ցեղի միջև, որի ներկայացուցիչն է նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշար Թենին, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հայաստանում մասշտաբային քաղաքացիական շարժամ բոլոր նախադրյալները ստեղծված են’
Հաջորդ հոդվածը‘Ռիո դե Ժանեյրոյում կայծակը վնասել է Քրիստոս-Ամենափրկիչ արձանի մատը’