‘Հարավային Օսիայի պատերազմը Սահակաշվիլիի սադրանքն էր. Բիձինա Իվանիշվիլի ‘

1225

Վրաստանի վարչապետի թեկնածու,  խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե Հարավային Օսիայում 2008թ. օգոստոսին բորբոքված պատերազմը հրահրվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից:

«2008-ի պատերազմը մեծ սադրանք էր, որը կազմակերպել էր ձեր գերագույն հրամանատարը և դուք»,- հայտարարել է Իվանիշվիլին՝ դիմելով նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության  ներկայացիչներին :

Վրաստանի նորընտիր կառավարության վարչապետի թեկնածուն հույս է հայտնել, որ մոտ ապագայում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կշտկվեն, թեև համերաշխության ստույգ ծրագիր առայժմ մշակված չէ:

Նույն հանդիպման ժամանակ Իվանիշվիլին խոսել է նաև իր քաղաքական ներգրավվածության ծրագրերի շուրջ՝ հաստատելով նախկինում արված հայտարարություններն այն մասին, որ չի պատրաստվում վարչապերի պաշտոնը վարել մեկուկես տարուց ավելի:

 «Քաղաքականությունից հեռանալով՝ ես չեմ պատրաստվում իմ ուսերից վայր դնել տվածս խոստումների պատասխանատվությունը: Բազմիցս հայտարարել եմ, որ լինելու եմ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներից մեկը»,- ընգծել է Իվանիշվիլին:

Նախորդ հոդվածը‘Ո՞ր պետական շենքերի մասին է խոսել Արման Սահակյանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը քննարկում է իր անելիքները թուրք-սիրիական հնարավոր հակամարտության դեպքում’