‘Հարավաֆրիկացի կարդինալը պնդում է, որ մանկապղծությունը միշտ չէ, որ հանցանք է’

1279

Հռոմի պապի ընտրություններին մասնակցած կարդինալներից մեկը BBC-ին հայտարարել է, որ մանկապղծությունը պետք չէ միանշանակ հանցագործություն համարել:

Պատասխանելով Կաթոլիկ եկեղեցում տեղ գտած մանկապղծության դեպքերին վերաբերող հարցին, արքեպիսկոպոս Ուիլֆիդ Ֆոքս Նապյեն ասել է, որ որոշ դեպքերում մանկապղծությունը կարող է ավելի շուտ «հոգեբանական շեղում, հոգեկան հիվանդություն» համարվել:

Կարդինալն ասել է, որ ծանոթ է մանկապղծության մեջ մեղադրված երկու քահանաների, որոնք ժամանակին իրենք են սեռական բռնության զոհ դարձել:  

«Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք պատասխանատվություն վերզնել մեզ վրա եւ հայտարարել, որ նման մարդը պատժի է արժանի: Նա ինքը տուժել է», — հայտարարել է կարդինալը:

Նրա խոսքերը խիստ քննադատության են արժանացել մանկապիղծ քահանաների գործողություններից տուժածների շրջանում: 

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ձյան առատ տեղումնրի պատճառով հոսանքազրկվել են 300 բնակելի շրջաններ’