‘Հարավաֆրիկյան հանրապետությունում պայթել է կալանավորներ տեղափոխող ավտոբուսը ‘

789

 Հարավաֆրիկյան հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում բանտի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ զոհվել, 15-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Հարավաֆրիկյան ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել Յոհաննսեբուրգի կենտրոնական բանտից 36 կալանավորներին դատարան տեղափոխող ավտոբուսում: ՀԱՀ իշխանությունների խոսքերով, պայթյունը կարող է փախուստի ծրագրի մի մասը լինել, սակայն դեպքերը զարգացել են ոչ այնպես, ինչպես նախատեսել են փախուստի կազմակերպիչները:

Ոստիկանությունը հայտնել է, թե երկու կալանավորների, այնուամենայնիվ, հաջողվել է փախուստի դիմել, սակայն նրանց շուտով բռնել են իրավապահները:  

Նախորդ հոդվածը‘Օբամայի եւ Ռոմնիի բանավեճերի վարողը վախենում է, որ իր հարցերը կսպառվեն ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Ռուսաստանի ապագան կախված է միայն ու միայն Անկախ Հայաստանից’