‘Հարավկովկասյան երկաթուղին երկաթի ջարդոն է արտահանում Իրան. «Հրապարակ» ‘

1725

Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը հուլիսի 1-ին պայմանագիր է կնքել իրանական «Տիր-Կոռան ինտերնեյշնլ տրանսպորտ» ընկերության հետ, որի համաձայն՝ գնացքի 700 անիվներ, յուրաքանչյուրը մոտ 1 տոննա քաշով, արտահանվելու են Իրան և վաճառվեն: Պայմանագրի համարն է՝ НЮ-кн232/14 01- 07.20.2014: Նման գործարքների ժամանակ ՊՆ-ից հատուկ թույլտվություն է պետք, և համապատասխան վճարներ են արվում:

Դրանցից խուսափելու համար երկաթուղու ղեկավարությունը անիվները ձևակերպել է ոչ թե որպես երկաթի ջարդոն, այլ օգտագործված պահեստամասեր: Մասնագետները վստահեցնում են, որ գնացքի անիվները պարունակում են հատուկ պողպատ, որի բաղադրության մեջ առկա են թանկարժեք գունավոր մետաղներ, օրինակ՝ վանադիում: Իրանական կողմի հետ պայմանավորվել են 1 անիվը վաճառել 470 դոլարով: Իրական գինը, սակայն, 350 է: 2010 թ. Վրաստանն առաջարկել է վաճառել դրանք 650-700 դոլարով, բայց հայկական կողմը մերժել է՝ համոզված, որ թեթև նորոգումից հետո դրանք դեռ կծառայեն:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները` հանցագործի դերում. «Ժողովորդ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ մամլո խոսնակը՝ Էրդողանի վերջին հայտարարության մասին’