‘«Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոփոխություններ է կատարել տոմսերի վերադարձման կարգում’

840

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների համակարգում դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն ուղեվարձի վերադարձման կարգում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների, գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից մինչև 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը, գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչև 24 ժամը, տոմսի վերադարձի դեպքում  ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը: Բացի դրանից, գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն, տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը: 

Տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը: Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձևակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղևարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:

Ընկերությունը հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:

Նախորդ հոդվածը‘Դիդյե Դեշամ. Ես էլ երկու ականջ ունեմ’
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինը նոյեմբերի 29-ին կփորձի անկախանալ ՄԱԿ-ում ‘